Tuesday, September 23, 2014

Բուի տեսակներ



Թավշաոտ բու  Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է մատերը, փետրավորված են մինչև մագիլների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է։ Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր։ Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գրամ է, իսկ թևերի բացվածքը 59-62 սմ։ Արուների քաշը 116 գրամ է, իսկ թևերի բացվածքը 55 սմ։

Ականջավոր բու բվերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում քիչ տարածված
Մարմնի երկարությունը 35-37 սմ է, թևերի բացվածքը՝ 90-100 սմ, կենդանի զանգվածը՝ 240-330 գ, էգերը խոշոր են արուներից։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադեղնադարչնագույն է՝ մանր խայտերով, ներքևից՝ մուգ ժանգաշիկավուն՝ ավելի վառ խայտերով։ Թևերը երկար են, դիմասկավառակը՝ դարչնանարնջագույն՝ սև սահմանագծված, աչքերը՝ նարնջագույն, ականջին՝ երկար փետրափնջեր։ Երիտասարդի փետրածածկն ավելի մոխրագույն է, ականջներին կան աղվափետրափնջեր։ Բացառապես գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին կամ խիտ սաղարթում։

Ճահճային բու  տարածված է աշխարհի բոլոր երկրներում, բացառությամբ Ավստրալիայից։ Նման էականջավոր բուին, սակայն փետրավորումը քիչ ավելի շիկավուն է, մեջքը շիկագորշագույն է, որովայնը սպիտակ, մարմնի կողային փետուրները դրոշմված են լայնակի շերտերով, ականջանման փետուրները շատ կարճ են և հազիվ նկատելի, ոտքերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը, չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ ետ։ Աչքերը դեղին գույնի են և բավականին մեծ։
Էգերի քաշը 400-4300 գրամ է, իսկ թևերի բացվածքը՝ 92-110 սմ։ Արուների քաշը 320-385 գրամ է, իսկ թեվերի բացվածքը՝ 87-101 սմ։
  

No comments:

Post a Comment