Wednesday, September 24, 2014

Օձեր

24.09.2014



Օձեր ողնաշարավորների տիպի սողուններիդասի թեփուկավորների կարգի ենթակարգ։ Հայտնի են 26 ընտանիքի շուրջ 2978 (2006թ. դրությամբ), ՀՀ-ում՝ 4 ընտանիքի 23 տեսակ։
Հայտնի են օձերի ցամաքային, կիսաջրային և ծովային կենսակերպ վարող տեսակների խմբեր։
Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5սանտիմետրից - 12 մետր է, զանգվածը՝ 5 գ - 200 կգ։ Կյանքի տևողությունը 8-40 տարի է։  Բազմանում է ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու)։ Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով։
Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Մաշկն արժեքավոր է: Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում։ ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)` անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում, քարակույտերում և այլուր:

No comments:

Post a Comment